ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ |tert.am|

tert.am: 2021 թվականի ապրիլի 21-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է  Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանության պաշտոնական էջը։

Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ և բարձր է գնահատել Չինաստանի նշանակալի ռազմավարական ձեռքբերումները՝ COVID-19-ի տարածման վերահսկման միջոցառումների համակարգման և Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցություն համար և պատրաստակամության համար` շարունակելու Չինաստանի հետ բարեկամական քաղաքականությունը, ամրապնդելու միջկուսակցական շփումները և Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով