Կան մարդիկ, որոնք ուզում են՝ միշտ լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է. Սյունիքի մարզպետ |1lurer.am|

1lurer.am: Սյունիքում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի 7-րդ նիստը, որին մասնակցել են փոխնախարարներ, Սյունիքի մարզպետն ու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն է հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգության և սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներին հրատապ լուծում տալը:

Օրակարգում է եղել նաև Սյունիքի սահմանամերձ բնակիչներից զենք-զինամթերքի հավաքումը:

«Դեկտեմբերից մարդիկ զենքեր են ստացել և չեն հանձնել: Երբեմն նրանք նաև կրակում են այդ զենքերից՝ մարդկանց գցելով խուճապի մեջ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ միշտ լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է, ուստի զենքերը պետք է հավաքվի: Ոստիկանության և զինված ուժերի հետ համատեղ հանձնաժողով ենք ստեղծել, որպեսզի այդ զենքերը հավաքենք»,- ասել է մարզպետը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով