ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ապագայում ավելի խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Լիտվայի հետ հաստատված սերտ համագործակցությունը:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

«Լիտվայի նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարեցինք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Լիտվան Եվրոպայում մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը և այն առավել խորացնելու ուղղությամբ Լիտվայի հանձնառությունը:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը, որը Լիտվան առաջիններից մեկն է վավերացրել, նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար: Պետք է գոհունակությամբ ընդգծեմ նաև մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որը մենք մտադիր ենք ապագայում էլ ավելի խորացնել»,- ասաց Արա Այվազյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով