Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվեց |armtimes.com|

armtimes.com: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է: Նա այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե: «Նորից եկել էինք այն հին գործով, որից այդպես էլ գլուխ չենք հանում, թե ինչու են մեզ պարբերաբար հրավիրում»,– լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը` հիշեցնելով, որ մեղադրանքն առաջադրվել էր 2020թ–ի դեկտեմբերին` դրանից 8 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

Այդ գործով Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել անձին առևանգելու համար։ Այժմ քաղաքապետը մեղադրվում է անձի առեւանգումը կազմակերպելու համար: Ըստ Երվանդ Վարոսյանի՝ ծանոթ լինելով գործի որոշ նյութերին, կարող է փաստել, որ առհասարակ որևէ անձի առևանգում տեղի չի ունեցել, իսկ իր պաշտպանյալի կապն այդ ամենի հետ բացարձակապես անհասկանալի է։

Պաշտպանի խոսքով՝ այս ամենն ունի ուղղվածություն: «Դեկտեմբերին Փարամազյանին մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Հիմա էլ Ագարակում և Մեղրիում դեպքեր են տեղի ունեցել, սյունեցիները «ջերմ» ողջունել են վարչապետին և, չգիտես՝ ինչու, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ նոր մեղադրանք են առաջադրել, որը էլի կապված է նույն դեպքի հետ»,-ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ այս մի քանի ամիսների ընթացքում քրեական գործի նախաքննության  ընթացքում որևէ գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ չի իրականացվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով