Եվրախորհրդարանի խմբակցությունը ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը:

«Եվրախորհրդարանը 2015-ին արդեն ընդունել է հիշատակող բանաձև՝ Հայկական ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- նշված է եվրախորհրդարանի խմբակցության գրառման մեջ, որն կցված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկար՝ «Երբեք մի մոռացեք հայերի ցեղասպանությունը» վերտառությամբ:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով