factor.am: ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրուցում ասել է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչելու է որպես ցեղասպանություն։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրուցի բովանդակությանը տեղյակ աղբյուրներին։
Սպասվում է, որ Բայդենն օգտագործելու է «ցեղասպանության» բառը վաղվա հայտարարության մեջ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը հիշատակի օրը և կատարելով իր նախընտրական խոստումը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի մասին։ Սպիտակ տունը հայտնել էր, որ երկու նախագահները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին։