Իրանում հայտնված հայկական օդանավն արդեն Հայաստանում է |1lurer.am|

1lurer.am: Իրանում հայտնված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing օդանավը 2 ամիս անց վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցված, գործել է մի ամբողջ հանցախումբ:

Նա նշել է, որ գործի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

«Այս ամենը համախմբված աշխատանքի արդյունք է: Ընթանում է ներքին քննություն, հարուցվել է քրեական գործ, որի մասով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այլ մարմին է զբաղվում: Մեր քննության արդյունքներն անպայման կներկայացնենք»,- ասել է Տաթևիկ Ռևազյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով