Մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատար այս ոլորտում․ ՀՀ ԱԽ քարտուղար |armtimes.com|

armtimes.com: Ինչպե՞ս է նախատեսվում հայկական բանակի բարեփոխումը Ղարաբաղյան հակամարտությունից հետո: Արդյոք ձեռք կբերվի՞ ժամանակակից զենք: Ո՞ւմից է Հայաստանն այն ձեռք բերելու: Ria.ru-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ ինչպես հայտարարվել է նախապես, Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի օժանդակությամբ:

«Մեր տեսանկյունից վերջին տասներկու տարվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումները ամենահաջողներից մեկն են:

Բանակի արդիականացում և օպտիմիզացում, արդյունավետության բարձրացում, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում, ժամանակակից զենքեր: Սրանք Ռուսաստանին օգնել են, որ շարունակի ունենալ աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը:

Վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ մենք կանցնենք այս ճանապարհը և կկառուցենք հայկական հզոր բանակ: Սպառազինության վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատար այս ոլորտում: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»,- նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով