armtimes.com: Ռուսաստանը՝ որպես մեր ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի Հայաստանի սահմանների պաշտպանության գործում: Մենք շարունակում ենք համագործակցել Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ամրապնդման հարցում: Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ըստ հայկական կողմի՝ որքանո՞վ է արդյունավետ ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում: Արդյոք Երևանը մտադի՞ր է երկարացնել տարածաշրջանում խաղաղապահների գտնվելու ժամկետները, ընդլայնել նրանց ներկայությունը հարցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է.
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում: Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է շնորհիվ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության: Արցախում խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարացման հարցը կարող է ավելի մանրամասն քննարկվել մանդատի ժամկետի ավարտին մոտ, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանը ոչ մի նշան չի ցույց տալիս, որ տարածաշրջանում կայունություն հնարավոր է առանց խաղաղապահների»,- ասել է Գրիգորյանը: