azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե պաշտոնական Մինսկի կողմից Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու հանգամանքը չի խոչընդոտում ռուս-բելառուսական հարաբերությունները:
«Դա Բելառուսի ինքնիշխան իրավունքն է, դա բնավ չի բարդացնում մեր երկխոսությունը», – հայտարարել է Պուտինի խոսնակը, նշելով, որ «երկու երկրների միջև հաստատվել են բազմապրոֆիլային հարաբերություններ, որոնք զարգանում են Միութենական պետության և ինտեգրման գործընթացների շրջանակներում»:
Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումներում Ղրիմի թեման չի արծարծվում: