armenpress.am: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում Հայաստանի համար ամենաառաջնայինն անվտանգության հարցն է: Այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ապաշրջափակման հարցերը դեռ քննարկման փուլում են: Առարկայական բան այս պահին չկա, երբ առարկայական լինի, բնականաբար, այդ քննարկումների ընթացքում անվտանգության հարցերն առաջնային են լինելու: Մեզ համար ամենաառաջնային խնդիրն անվտանգությունն է և հետո մնացած հարցերը: Նույնիսկ, եթե տնտեսական հարցեր են քննարկվում, անվտանգության հարցերը միանշանակ օրակարգում են, և բոլոր հարցերին լուծում ենք տալու»,- ասաց Գրիգորյանը: