tert.am: Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին առաջիկա Defender Europe 2021 զորավարժությունների տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք ուշադիր հետևում ենք դաշինքի զորքերի տեղափոխմանը Defender Europe – 2021 առաջիկա զորավարժությունների տարածք: Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում ստեղծվել են համակարգող կենտրոններ՝ ՆԱՏՕ-ի զորքերի և բեռների դիմավորումն ապահովելու համար»,-ասել է Շոյգուն Ղրիմում հինգշաբթի անակնկալ ստուգումների ընթացքում Հարավային ռազմական օկրուգի և օդային ուժերի գործողությունների արդյունքների վերաբերյալ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով՝ «դաշինքի հիմնական կոալիցիոն խմբավորումներից մեկը տեղակայված է Սև ծովի տարածաշրջանում»: «Ներկայումս Հունաստանի նավահանգիստներ էբերվում զենք, ռազմական և հատուկ տեխնիկա» – ասել է Շոյգուն: