Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման պատճառը |armenpress.am|

armenpress.am: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը մանրամասնեց հանդիպման պատճառը:

«Անվտանգության խորհրդի գրասենյակը պարբերաբար կատարում է անվտանգության ոլորտի գնահատումներ: Վերջերս մենք մի համապարփակ զեկույց ենք պատրաստել կրիտիկական ենթակառուցվածքների մասին, որ անվտանգության կոմպոնենտ էլ ունի: Գտել ենք, որ նպատակահարմար է կիսվել նաև պատգամավորների հետ»,- ասաց Գրիգորյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով