1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է գնաճին: Նրա խոսքով՝ աշխարհում սննդամթերքի գներն են աճել: «Սա ոչ թե հայկական խնդիր է, այլ՝ միջազգային: Ինչպես նաև կտրուկ աճել են Չինաստանից աշխարհի տարբեր երկրներ տրանսպորտային ծախսերը: Գնաճն անխուսափելի է, և կա համարյա բոլոր երկրներում»,- նշեց Քերոբյանը:
Բացի դրանից՝ ըստ նախարարի, գնաճին հանգեցնում է նաև Լարսի փակ լինելը: «Մենք հիմա աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նկատի չունի Ադրբեջանը, ստեղծում են ուրիշ այլընտրանք:
«Մենք չենք դիտարկում ապաշրջափակման պրոյեկտը: Անկախ դրանից՝ մենք ստեղծում ենք միջավայր, ապահովում ենք մեր ապրանքների անարգել վաճառքը ռուսական շուկաներ»,- մանրամասնեց Քերոբյանը: