Մոտ 40 րոպե է՝ Քննչական կոմիտեում ենք, բայց մեզ ոչ ոք չի ասել, թե Մխիթար Զաքարյանն ինչ քրգործի շրջանակներում է այստեղ հրավիրվել. փաստաբան |tert.am|

tert.am: Մենք Քննչական կոմիտեում ենք և մոտ 40 րոպե է՝ սպասում ենք, բայց մեզ ոչ ոք չի ասել, թե ինչ քրեական գործի շջանակներում ենք այստեղ հրավիրվել: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա նշեց, որ դեռ համբերատար սպասում են, թեև նման պարտավորություն չունեն: «Պարոն Զաքարյանը բարի կամք է դրսևորում, ասում է՝ կսպասեմ ինչքան պետք է, հասկանանք, թե ինչ խնդիր կա»:

Այսօր փաստաբանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մեղրիի քաղաքապետին հրավիրել էին Ոստիկանության բաժին, սակայն ավելի ուշ Մեղրիի ոստիկանությունից տեղափոխել են Երևան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով