Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենայի պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով կար 2 զոհ, 1 վիրավոր:
ՀՀ ԱԻՆ-ից նոր մանրամասներ են հայտնել՝ նշելով, որ պարզվել է՝ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում է տեղի ունեցել պայթյունը, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: