Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնում է, որ այսօր, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։
Հնարավոր պատճառների մասին ԱԻՆ-ը չի հայտնում։