Հայաստանը և Իրանը պատրաստ են խորացնել գործակցությունը ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերի շրջանակում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության միջազգային միջանցքների վարչության գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոյի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքում իրանական բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող ընթացակարգերի կարգավորման և դյուրացման հնարավորություններին։
 
Իրանական պատվիրակության ղեկավարը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտային հաղորդակցության շրջանակում երկկողմ գործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։
 
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով