Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1033 նոր դեպք

Ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 210518 դեպք, որոնցից 190271-ն` առողջացած, 3944-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 946642 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4641 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1033 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 987 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով