Գագիկ Ջհանգիրյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին հայտնեցին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով