Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: Այս մասին ասաց նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Ինքնազգացողությունը նորմալ է: Տնային պայմաններում, բժիշկների հսկողության տակ ստանում է սիմպտոմատիկ բուժում»,- ասաց Մուսինյանը:
Ապրիլի 14-ին Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: