ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան |tert.am|

tert.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է: Այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝  քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ։

Ըստ  այդ ներկայացված հաղորդման՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առնվազն 10 տարվա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել (2003-2012 թթ.), իսկ ՀՀ նախագահ է ընտրվել 2018 թ.: Այս պարագայում չի ապահովվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց,  որ պատրաստվում են բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով