Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին գերատեսչության առաջնային ուղղություններից մեկը: Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը:

«Որևէ առիթ չենք կորցնում համապատասխան հարթակներում բարձրացնելու այս հարցը: Ինչպես նաև մեր երկկողմ շփումների ընթացքում ջանքեր ենք գործադրում, որպեսզի հասնենք հիմնական խնդրին՝ Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչմանը»,-ասաց Մարթա Այվազյանը:

Հարցին, թե արդյոք բանակցություններ նախատեսված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, Մարթա Այվազյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի գնում, որևէ բանակցություն նախատեսված չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով