Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում:

Անցած ամռանը ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը խախտվել է, այս տարվա սկզբից առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել:

Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնել քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձևաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են հանդիսանում ուկրաինական հակամարտությունում:

Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ նրանց միացավ Մերկելը՝ տեսակապի միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով