Արցախի նախագահն այցելել է ՀՀ ոստիկանություն. Նա բարձր պարգևներով հետմահու պարգևատրել է ոստիկանության 70 ծառայողի

Ապրիլի 16-ին ոստիկանություն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակել է այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվել են հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով։ Արցախի նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվել են հանուն հայրենիքի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով