Ռուսաստանը սպառնում է երկու ամսից արտաքսել ԱՊՀ ապօրինի միգրանտներին |azatutyun.am|

azatutyun.am: Եթե ԱՊՀ ապօրինի միգրատները առաջիկա երկու ամսում չլքեն Ռուսաստանի տարածքը, Մոսկվան պատրաստ է նրանց արտաքսել, և անգամ՝ փակել սահմանները։

«Եթե մինչև հունիսի 15-ը այդ հարցը չլուծվի, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, ապա այդ մարդկանց սպառնում են պատիժներ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանից արտաքսում և սահմանների փակում», – այսօր հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում։

Հայաստանից բացի ԱՊՀ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Մոլդովան և Կենտրոնական Ասիայի չորս պետությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով