Նախնական վարկածով` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Նախնական վարկածի համաձայն` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, բուժառուի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,- գրել է Դանիելյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով