Հովիկ Աղազարյանն առաջարկում է անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկում է Հայաստանում անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի:

Այս մասին Աղազարյանն ասաց խորհրդարանում ապրիլի 16-ի իր ելույթում:

«Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարագի: Մենք ունենում ենք Վերին պալատ, բացի այս մեր պալատից, ենթադրենք՝ 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգին ընտրվում են Արցախից և հայրենիքի մեր այս հատվածից, իսկ մնացած 50 հոգին ընտրվում են ամբողջ աշխարհից: Հավաքվում են տարեկան մեկ անգամ և ինչ-որ գործառույթներ են իրականացնում, որոնց մասին կարելի է մանրամասնել»,- ասաց Աղազարյանը:

Պատգամավորն առաջարկեց այս ճանապարհի մեկնարկին ավելացնել Հանրային խորհրդի լիազորությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով