tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին զրույցը որակել է որպես անկեղծ և հարգալից, հաղորդում է ТАСС-ը:
«Պուտինի հետ մեր երկրների և մեր անձնական հարաբերությունների բնույթի մասին ենք խոսել: Ես անկեղծ եմ եղել նրա հետ, հարգալից: Զրույցը անկեղծ ու փոխադարձ հարգալից է անցել: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու մեծ տերություններ են, որոնցից վրա էլ գլոբալ անվտանգության համար պատասխանատվությունն է դրված»,- նշել է Բայդենը:
Ըստ նրա՝ անձամբ իրենք մեծ պատասխանատվություն ունեն երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: