Մինչև տարեվերջ կվերանորոգվեն գործող բոլոր երկաթուղային կայարանները. նախարար |1lurer.am|

1lurer.am: «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ունենք ընդհանուր համաձայնություն՝ առաջիկա 4 տարվա ներդրումը կավելանա 39 մլրդ դրամով: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: 

««Հարավկովկասյան երկաթուղին» նախատեսում է գնել 4 շարժակազմ, ինչի արդյունքում կարդիականացվի 27 վագոն: Մայիսին այդ տեխնիկան արդեն կլինի Հայաստանում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ինքը խնդրել է նաև վերանորոգել բոլոր գործող կայարանները:

Նախարարի խոսքով՝ չնայած «Հարավկովկասյան երկաթուղին» այս փուլում ունի որոշակի ֆինանսական խնդիրներ, բայց պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ իրականացնել գործող կայարանների վերանորոգման աշխատանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով