tert.am: Մամուլում լուրեր էր հրապարակվել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց Դատախազության մեկնաբանությունը շրջանառվող լուրերի վերաբերյալ. «ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»: