Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. Պապիկյանը հորդորեց չխեղաթյուրել իրականությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանում գտնվող Fly Armenia Airways ընկերության օդանավը տեխնիկական խնդիրներ ունի, և դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, հարուցված է նաև քրեական գործ: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին: 

Պապիկյանն ասաց, որ հարուցված է քրեական գործ, և իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի մանրամասները: Նա վստահեցրեց, որ հայկական կողմը Իրանում վայրէջք կատարած օդանավի հարցում որևէ դերակատարություն և մասնակցություն չունի: 

Ի պատասխան պատգամավորի այն դիտարկմանը, թե «ինքնաթիռն անհետացել է Հայաստանից», նախարարը հիշեցրեց, որ ինքնաթիռը գրանցված է ՀՀ-ում, բայց երբևէ ՀՀ-ում չի եղել:

«Այդ ավիաընկերությունը գրանցել է երկու ինքնաթիռ, որից մեկը ՀՀ-ում երբևէ չի եղել, թռիչքի հայտը, որը ներկայացվել է Քաղավիացիայի կոմիտեին, մեկ այլ ուղղության համար է եղել, թռիչքն իրականացվել է մեկ այլ ուղղությամբ, տարընթերցման հարց այստեղ չկա: Դուք ամեն անգամ ասում եք՝ ՀՀ-ից գնացել է ինքնաթիռը, ՀՀ այդ ինքնաթիռը չի մտել, մի՛ խեղաթյուրեք իրականությունը»,- ընդգծեց Պապիկյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով