Վարդենիսի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով և կշարունակի գործել |armenpress.am|

armenpress.am:  Վարդենիս քաղաքի հիվանդանոցը կհագեցվի նոր տեխնիկայով և բարձր մակարդակով կշարունակի գործել: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Վարդենիսի հիվանդանոցի հետ կապված՝ կայացվել է որոշում, և այդ հիվանդանոցը կշարունակի գոյություն ունենալ, զարգանալ, քաղաքացիական հիվանդանոց կլինի, կհագեցվի նոր տեխնիկայով, կնորոգենք, և ամենաբարձր մակարդակով այդ հիվանդանոցը կշարունակի գործել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ քաղաքացիական հիվանդանոցները հատկապես մեծ և արդյունավետ աշխատանք են իրականացրել ռազմական դրության ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով