ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս շարունակի իր ագրեսիվ դիրքորոշումը․ Ֆրանսիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել է, որ Եվրամիությունը մի շարք միջոցներ է պատրաստել Թուրքիայի նկատմամբ, այդ թվում՝ պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե Անկարան շարունակի իր ագրեսիվ դիրքորոշումը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք չենք ցանկանում սրել իրավիճակը, սակայն պաշտպանում ենք մեր շահերը: Թուրքիան պետք է ասի՝ պատրա՞ստ է լարվածությունը թուլացնելու ազդակներ տալ: Հիշատակվում են մի շարք իրավիճակներ, որտեղ այդ ազդեցությունն ի հայտ է գալիս՝ արևելյան Միջերկրական ծով, Լիբիա, Սիրիա: Մենք ականատես ենք եղել այլ գործողությունների Կովկասում»,- հայտարարել է Կլեման Բոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով