tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունության մասին երկխոսությունը շարունակելու մտադրությունը՝ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակներում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը՝ հղում անելով Սպիտակ տանը, Բայդենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Բացի այդ, նշվում է, որ Բայդենն առաջարկել է առաջիկա ամիսներին գագաթնաժողով անցկացնել որևէ երրորդ երկրում: