Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am: Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկաննները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների, ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ կեսօրից հետո, գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը:

Պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Ծնողները հստակ պատասխան են պահանջում իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ: Նրանք հայտարարել են,որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետն իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ օրն ու ժամը: Հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, ըստ այդմ էլ ծնողները շարունակում են փակ պահել շենքը: Թույլ չեն տալիս մարզպետարանի աշխատակիցներին դուրս գալ շենքից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով