183 գերու համար ՄԻԵԴ-ը որոշում ունի․ Ադրբեջանը պիտի ձեռնպահ մնա նրանց դեմ գործողությունից․ Եղիշե Կիրակոսյան |24news.am|

24news.am: 180-ից ավելի հայ ռազմագերու համար ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցի կիրառման որոշում ունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայով պահպանվող արժեքները ոտնահարող քայլերից ձեռնպահ մնալ նրանց նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը Եվրոպական դատարան 249 դիմում է ներկայացվել, որից 229-ը բավարարվել է։   

Կիրակոսյանը հայտնել է, որ անձանց նույնականացման առումով բավականին մեծ աշխատանք է կատարվել։

Ըստ նրա՝ հայկական կողմում գերիների թիվն ու ցուցակները հստակ են, սակայն անհետ կորածների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքը բարդանում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով