ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը պաշտպանական բնագավառում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով