Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին վերապատրաստելու են ամերիկացի սպաները |tert.am|

tert.am: Ուկրաինայի Ազգային գվարդիայում վերապատրաստման դասընթացներ են սկսվել ԱՄՆ-ից ժամանած մասնագետների մասնակցությամբ, այժմ ուկրաինացի զինծառայողներին կվերապատրաստեն ամերիկացի սպաները: Այս մասին հաղորդում է Репортёр-ը՝ հղում անելով Ազգային գվարդիայի մամուլի ծառայությանը:

Գերատեսչությունից հայտնել են, որ դասընթացն ընթանում է ստորաբաժանումների վերապատրաստման միջազգային միջգերատեսչական կենտրոնում (Կիևի մարզում): Համագործակցությունը տեղի է ունենում «Ազգային գվարդիայի ստորաբաժանումների հնարավորությունների կատարելագործման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Անվտանգության համաշխարհային պահուստային հիմնադրամի կողմից Պենտագոնի միջոցով:

«Այդ դասընթացները կարևոր են միջազգային գործընկերների հետ մեր ընդհանուր ձգտման համար՝ համակարգային մոտեցում ստեղծելու ստորաբաժանումների հավաքական պատրաստվածության համար, որպես այն մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է գերատեսչության վերապատրաստումների հարցով վարչության ղեկավար, գնդապետ Կոնստանտին Պլետկոն:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով