Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ի առաջարկը չընդունվեց lragir.am|

lragir.am։ Կառավարությունը չի ընդունում ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջարկը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ դրա, հիշեցնենք, ԲՀԿ-ն առաջարկում է, որպեսզի մարտական հերթապահության մեկնեն արդեն մեկ տարի ծառայած զինծառայողները, քանի որ 18 տարեկան նորակոչիկները անփորձ են:

Կառավարությունը գտնում է, որ այս պահին այդ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը չկա, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում որևէ վերլուծություն չկա, թե ինչից է ծագել ընդհանրապես այդ խնդիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով