tert.am: Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:
«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին: