Դիլիջանի ոլորաններում՝ մինչ հիմնանորոգման աշխատանքները, անցանելիությունն ապահովելու համար փոսային նորոգումներ են

Դիլիջանի ոլորաններում մինչ հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։
 
Հիշեցնենք‚ որ Դիլիջանի ոլորանները (Մ4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ83+200-կմ91+176 հատված‚ մոտ 8կմ) ներառված են 2021 թվականի պետական բյուջեով հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման շրջանակներում կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով