Մեկնարկել է ԵԽ «Աջակցություն ՀՀ կողմից Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը։ Նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման կամ ուշացումով կատարման կանխարգելում, դատաքննության ժամկետների կրճատմանն ուղղված միջոցառումների մշակում:

Ծրագիրը միտված է նաև օժանդակելու Հայաստանի Վճռաբեկ դատարանին՝ ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցության արդյունավետ ընթացակարգեր մշակելու հարցում, մասնավորապես, ՄԻԵԿ-ի 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքների ստացման կապակցությամբ։

Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա կարևորել է այս միջոցառումը ՀՀ վերաբերյալ հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի խախտուﬓեր արձանագրող վճիռների կատարման առկա վիճակի և հիﬓական մարտահրավերների վերաբերյալ համապարփակ ելույթներով են հանդես եկել գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանը։

Միջոցառման մեկնարկից անմիջապես հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողﬕց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ծրագրի աշխատանքային պլանը և մեթոդները։

Ծրագրի շահառուներն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ Վճռաբեկ դատարանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով