armtimes.com: Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները քիչ առաջ բացեցին իրենց փակած ճանապարհները, նաև՝ երկաթգիծը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նրանք տեղեկացրեցին այս մասին: Այլ մանրամասների մասին խոսել չցանկացան:
Այսօր՝ վաղ առավոտից, նրանք փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, ինչպես նաև երկաթգիծը: