Ադրբեջանը բաց է տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի համար, բայց այդ ֆոնին տեսնում ենք Հայաստանի ապակառուցողական քայլերը. Ադրբեջանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Եռակողմ հայտարարության ստորագրումը նպաստել է տարածաշրջանում անվտանգության և զարգացման նոր ձևաչափի ի հայտ գալուն: Այս մասին  Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Բեն Ահմեդ ալ Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az կայքը:

«Սրան զուգահեռ, հայտարարելով տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի ձևավորման մասին, Ադրբեջանը բաց է դրա համար: Սակայն Ադրբեջանի նման կառուցողական դիրքորոշման ֆոնին մենք տեսնում ենք Հայաստանի ապակառուցողական քայլերն ու հայտարարությունները»,-ասել է Ջեյհուն Բայրամովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով