civilnet.am: Գերիների հարցը լուծված է: 1news.az- ի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանը մի երկիր է, որը պատասխանատվություն է կրում իր ստանձնած պարտավորությունների համար: Նոյեմբերի վերջին, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել շուրջ 70 ռազմագերիներ »,- ասել է նա:
Բայրամովի բնորոշմամբ՝ «հայկական կողմը փորձում է եռակողմ հայտարարության խախտումը արդարացնել բանտարկյալների մասին շահարկումներով»։
«Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն, նրանք ռազմական գործողությունների ավարտից հետո մուտք են գործել հանրապետության տարածք», – ասել է նա: