ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև, Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման ընթացքը, որոնք նպաստում են ՊԵԿ աշխատակիցների կարողությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: