Դատարանը վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցադիմումը Հրանտ Բագրատյանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենքա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

Հայկ Չոբանյանը հայց էր ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում  1 ՀՀ դրամի վճարում իրականացնելու պահանջի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով