Կառավարության այսօրվա որոշմամբ Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Հարցն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստում։
Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ ոչինչ չի խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Ղալումյանն ազատվեկ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից․ այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը։