Զելենսկին հայտարարել է հրադադարի ընթացքում Դոնբասում 28 զինվորի մահվան մասին |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2020 թվականի հուլիսի վերջից Դոնբասում զոհվել է 28 ուկրաինացի զինվոր, որոնցից 24-ը՝ միայն այս տարի:

«2020-ի հուլիսի 27-ից «լռության» ռեժիմի ընթացքում Դոնբասում հրետակոծության պատճառով 28 զինվոր է զոհվել: Սրանցից 24-ը` այս տարի: Միայն մարտի 26-ից մենք կորցրել ենք մեր զինվորականներից 8-ը: Պատերազմի ամեն օր մեզ համար արժի խիզախ, հայրենասեր մարդկանց կյանք, ովքեր պետք է կերտեն Ուկրաինայի ապագան»,- գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ի իր մոկրաբլոգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով